334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը արագ-արագ պտտվում է արեգակի շուրջը։
            Հասկանում ենք, որ խելացի լինելը կարևոր է մարդու համար:
            Ընկերները հեռանում են իմ կյանքից, իմ հետաքրքիր կյանքից:
            Մոռացել ես, որ դու ինձ խոստացել էիր խաղալ իմ հետ:
            Ես գտա խելացի ժամացույց գետնին:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք հասկանանք խնդիրը:
            Աղջիկները կպատմեն մեզ:
            Մեծերը կլսեն մեզ:
            Կընտրեք ինձ խնդրում եմ:
            Ճամփորդը վերադարձավ ճամփորդությունից:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ         և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին          գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին     հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով           երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով