ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Երկրի մակերևույթից մինչև 3000 կմ բարձրությունն։

4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՋՐԻՆՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը: Դրա բաղադրիչ մասերը՝ Համաշխարային Օվկիանոսները, կենդանի օրգանիզմների ջրերը, ցամաքի ջրերը և մտնոլորտի ջրերը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա: Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը: Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է: Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր:

Համաշխարհային օվկիանոս

  1. Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:
    2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:
    Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:
    Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:
    3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
    Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:
    Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:
    4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
    Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:
    Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ:

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

  1. Ի՞նչ է լիճը:
    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
    Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
    Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
     Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
    Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

  1. Ի՞նչ է լիճը:
           Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
    Լճային գոգավորությունները ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր Հրաբխային է Քարի լիճը: 
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
     Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ:Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    Ջրամբարը արհեստական լիճ է, որը ստեղծվել է մարդու կողմից    Ջրամբարները օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման,   էլեկտրաէներգիա   ստանալու և ձկնաբուծության համար:

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջ շերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    Ջրաթափանց, ջրամերժ
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
    Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
    Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջ շերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
    Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Փորձարարական բնագիտություն. Ինչպես աճացնել կաղնու սերմեր։

Սերմը

Կաղինի սերմը ստացվում է պտղից և կարող է օգտագործվել մշակության համար՝ առանց մեծ ջանքերի։ Աշնանային խոնավ օրերին հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են կաղինները բացվում, և սածիլը ազատության ճանապարհ է փնտրում: Որպես անտառապահ կամ նույնիսկ այգեպան պատրաստելը, հետևաբար, անհրաժեշտ չէ, եթե կաղնու ծառ աճեցվի: Ձեզ անհրաժեշտ է միայն մի քիչ համբերություն, արև, ջուր և լավ հող։

Սածիլը

Սկզբունքորեն կարևոր չէ, թե որ կաղինն եք օգտագործում մեծացնելու համար։Կարևորը միայն այն է, որ հնարավորության դեպքում ոչ մի թրթուր արդեն կաղին չի ընտրել որպես իր թաղամաս։ Կաղին ստանալու համար դուք պետք է պլանավորեք զբոսանք դեպի կաղնու ծառ գարնանը ձյան հալվելուց հետո: Որպես կանոն, նույնիսկ ձմեռից հետո ծառերի տակ դեռ բավականաչափ կաղին կա։ Նրանք ունեն այն առավելությունը, որ սովորաբար արդեն պայթել են, և հեշտությամբ կարելի է տեսնել՝ կաղինը բողբոջո՞ւմ է, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, եթե կաղինները հավաքվեն աշնանը, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե արդյոք մանրէ կառաջանա։ Բազմացումը ավելի շատ ժամանակ կխլի և զգալիորեն ավելի ռիսկային կլինի:

Երկիր

Ոչ երկիր, ոչ ծառ. Այս պարզ կանոնը պետք է լավ հայտնի լինի. Կաղնու համար լավագույն սցենարը հողը վերցնելն է, որը կարելի է գտնել այն մոտակայքում, որտեղ հայտնաբերվել է կաղին: Այն օպտիմալ կերպով հարմարեցված է ծառի կարիքներին, նույնիսկ եթե այն ներկայումս հասանելի է միայն որպես սածիլ:

Բեռնարկղ

Սածիլի հետագա զարգացման համար կաթսա պետք չէ։ Այն չափազանց խորն է և կարող է դժվարացնել աճը այս փուլում: Ավելի լավ է, եթե օգտագործեք հարթ թասեր։ Հատկապես հարմար են լաբորատոր ճաշատեսակները: Նրանք ունեն համեմատաբար լայն մակերես և այնքան հարթ են, որ իդեալական են սածիլների բողբոջման համար։

Խորհուրդ.

Ոչ բոլորը կարող են լաբորատոր ճաշատեսակներն իրենցն անվանել. Ուստի որպես այլընտրանք կարող են օգտագործվել նաև մեծ շառավղով ծաղկամանների տակդիրներ կամ ծաղկամանների համար նախատեսված տակառներ։

Ճիշտ տարան ընտրելուց հետո այն պետք է լցնել կաղնու մոտից վերցված հողով։ Կաղինը պետք է դնել գետնին: Փորփրելու կարիք չկա։ Երբ դա արվի, մնում է միայն ապահովել, որ հողը միշտ հավասարապես խոնավ լինի: Բայց ոչ շատ խոնավ, քանի որ ջրածածկույթը կարող է հանգեցնել կաղինի բորբոսին, և ձեր սեփական ծառ ունենալու երազանքն այնուհետև կկործանվի:

Աճի առաջին փուլ

Անգլերեն կաղնու - Quercus robour
Անգլերեն կաղնու — Quercus robour

Մոտ մեկ շաբաթ է տևում, մինչև կաղինն ավելի ճաքի և երևա առաջին արմատը: Այն աճում է գլխուղեղից հորիզոնական և ունի մոտ մեկ սանտիմետր երկարություն։ Քանի դեռ այն շարունակում է աճել, այս փոքրիկ արմատը թեքվում է ուղղահայաց դեպի ներքև և աճում է երկրի մեջ: Այսպիսով, դուք ինքներդ ձեզ ոչինչ պետք չէ անել, պետք չէ կաղին շրջել կամ արմատը հողով ծածկել: Մայր բնությունն ինքն է անում այս ամենը։

Կաթսա

Մինչ արմատը գտնում է իր ճանապարհը դեպի երկիր, բողբոջում են նաև առաջին բողբոջը և նրա փոքրիկ տերևները: Այժմ դուք պետք է սպասեք մի քանի օր, մինչև փոքրիկ բույսը աճի նոր տարա ստանա: Քանի որ կաղնին արմատային տեսակ է, այն օգտագործվում է իր արմատները հողի խորքում փորելու համար: Դա հնարավոր է միայն սահմանափակ չափով բույսերի ամանի միջոցով:Այդ իսկ պատճառով դուք պետք է ժամանակին անցնեք այնպիսի կաթսայի, որն ավելի շատ տեղ է տալիս արմատներին:

Կաթսան պետք է լինի համեմատաբար բարձր՝ բավարար տեղ ապահովելու համար։ Այստեղ նույնպես կարելի է օգտագործել անտառի հողը։ Ճիշտ աճի համար պետք է ուշադրություն դարձնել նաև բավարար խոնավության և արևի վրա: Եթե ջերմաստիճանը թույլ է տալիս և ցրտից բարձր է, ապա կաթսան կարելի է դրսում դնել։

Խորհուրդ.

Այդպիսի մանր, նուրբ բույսերը, նույնիսկ եթե հետագայում դառնում են թանձր, խռպոտ կաղնու ծառ, չպետք է ենթարկվեն ցրտահարության։ Փոքր կադրերը կարող են ոչնչացվել սառնամանիքի պատճառով, և բոլոր նախորդ ջանքերն ապարդյուն կլինեն: Միայն այն ժամանակ, երբ փոքրիկ ծառը գերազանցում է զամբյուղը, այն պետք է տնկել բաց տարածքում։

Ծառը

Կաղնին մի գիշերում ամուր, ստվերածառ չի դառնում։ «Լավ բաները ժամանակ են պահանջում» – այս ասացվածքը, հավանաբար, լավագույնս համապատասխանում է աճի գործընթացին:Երբ պաշտպանված կաթսան բաժանվում է բաց տարածության մեջ: Կան մի քանի բաներ, որոնք պետք է հաշվի առնել. Սա նշանակում է, որ կաղնին ոչ միայն շատ մեծ է դառնում, այլեւ ծերանում։ Հետևաբար, պետք է բավականաչափ տեղ լինի ծառի համար, որը չպետք է պարզապես անփույթ տնկվի այգում: Պետք է նաև նկատի ունենալ, որ կաղնու տերևները միայն դժվարությամբ են փչանում։ Հետևաբար այն հարմար չէ կոմպոստացման համար: Յուրաքանչյուր ոք, ով նման ծառ է բերում իր սեփականության վրա, պետք է տեղյակ լինի, որ ծառը աշնանը շատ տերեւներ է կորցնում, և որ դրանք պետք է հեռացվեն: Ինչն, ի դեպ, վերաբերում է նաև ծառի ամեն տարի արտադրվող կաղիններին։

Փոքր և նոր մերկացած ծառը նույնպես պետք է պաշտպանված լինի կենդանիներից և անզգույշ մոտեցումներից. Առաջին մի քանի տարիներին նպատակահարմար է ծառի շուրջը փոքրիկ ցանկապատ կառուցել և նուրբ բունը պահել, որպեսզի այն չփլվի։

Խորհուրդ.

Կաղինները հաճախ ընդունվում են կենդանիների այգիների և կենդանաբանական այգիների կողմից՝ կենդանիներին կերակրելու համար: Այնուամենայնիվ, պետք է նախապես հարցնել, թե որքան է ձեզ անհրաժեշտ և ինչ քանակությամբ կարելի է գնել։

Ինչ պետք է իմանաք կաղնու մասին համառոտ

  • Կաղնին պատկանում է այսպես կոչված հաճարենի ընտանիքին և տերեւաթափ ծառերի խմբին։
  • Կաղնին կարող է ապրել մինչև 800 տարի և հասնել մոտ 40 մետր բարձրության։
  • Սերմը, որից աճում է կաղնին, կոչվում է կաղին։ Մոտ 15 տարի անց այն տալիս է իր առաջին կաղինները։
  • Դրանց կարող եք գտնել այնտեղ, որտեղ կաղնին աճում է և գցում իր կաղինները, այդ թվում՝ կաղնու անտառներում։
  • Կաղին տնկելուց հետո մոտ հիսուն տարի է պահանջվում, մինչև դրանից կաղնի աճի։
  • Կաղնին առանձնահատուկ կարգավիճակ ունի հատկապես գերմանական ժողովուրդների և կելտերի պատմության մեջ՝ որպես աստվածներին ընծա և որպես կախարդական խմիչք։
  • Նախ կաղին է պետք. Դրանք հանդիպում են կաղնու անտառներում՝ անտառի հատակին: Գանգը պետք է մի փոքր ճաքեր։
  • Կաղին տնկելու ճիշտ ժամանակը ձյան հալվելուց հետո է՝ փետրվարի սկզբից մինչև կեսը։
  • Ձեզ անհրաժեշտ է միայն կաղին և ծանծաղ անոթ, օրինակ՝ խորը ափսե կամ աղանդերի աման։
  • Կաղինի սածիլը լավագույնս աճում է գոյություն ունեցող կաղնու կողքին գտնվող հողում: Բայց սա պարտադիր չէ։
  • Կաղինը պետք է պարբերաբար ջրել, հատկապես չոր ամառային ամիսներին։
  • Ընդհանրապես հողը, որի մեջ դրված է կաղնի սածիլը, միշտ պետք է խոնավ լինի։ Սածիլը նույնպես շատ արևի լույսի կարիք ունի։
  • Երբ սածիլը սկսում է աճել, առաջին արդյունքները կարող եք տեսնել ընդամենը մեկ շաբաթ անց։
  • Նրա մակերեսին հայտնվում է մոտ 1 սմ երկարությամբ արմատ։ Այն այնուհետև աճում է դեպի երկիր ուղիղ անկյան տակ:
  • Այնուհետև առաջին տերևները աճում են բողբոջի վրա։ Արմատն ու սածիլը միշտ ունեն մոտավորապես նույն աճի երկարությունը։
  • Քանի որ կաղնու արմատները միշտ ուղղահայաց են աճում դեպի երկիր, արմատները շուտով կշարունակեն հորիզոնական աճել տարայի մեջ։
  • Վերջապես կաղնին կարող եք փոխպատվաստել ավելի մեծ տարայի մեջ։ Այստեղ կրկին հողը պետք է լավ խոնավ պահել։

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտության բլոգի հղումը

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ապարների նախագիծ

3.Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
քարոլորտ
ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ
ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
Ինչ է բնությունը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես չեմ մասնակցել

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Տեխնիկական պատճառներով կարողացել եմ կատարեմ միայն 1-ը

հրաբուխ

Ստորջրյա հրաբուխներ, օվկիանոսների հատակում ստորջրյա հրաբխային գործունեության հետևանքով առաջացած կոնաձև բարձունքներ և լեռներ։ Հատակագծում շրջանաձև և օվալաձև են, լանջերը զառիվեր (15-20° և ավելի), 0,5-5 կմ և ավելի հարաբերական բարձրությամբ։ Ամենալայն տարածում ունեն կբղղային աղեղներում։ Հայտնաբերված են մի քանի հազարից ավելի ստորջրյա հրաբուխներ, որոնց մի մասը գործող։ Սակավ ստորջրյա հրաբուխի գագաթները բարձրանում են ջրային ավազանի մակերեսից վեր՝ առաջացնելով ոչ մեծ

կղզիներ, որոնք ալեկոծության հետևանքով արագորեն քայքայվում են։