Մթնոլորտային ճնշում

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
     Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության։
    Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
  4. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն: Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում: Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:
  5. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
    1 կմ բարձրանալուց ճնշումը իջնում է 100մմ-ով։ Պետք է 660-100=560

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
    Զընգզընգալ — Իմ ընկերոջս տունը այնքան հետաքրքիր է, որ հենց մտա իրա տուն զանգակը Զընգզընգաց։

    Խոխոջալ — Ծտերը երկրնքում խոխոջում են։

    Շընկշընկալ — Քամին Շընկշընկում է։

    Կըռկըռալ — Հավը Կըռկըռում է։

    Կարդալ — Ես մայրիկիս ասեցի, որ երեկոյան գիրք կկարդամ։


    Շորորալ — Դրսում մի հատ մարդ շորորում է։

    Սըլսըլալ — Ես իմ ընկերոջը սըլսըլում էմ։
  2. Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։
    Առաջին քառատող — Աշխարք, լույս։
    Երկրորդ քառատող — Քամի, Բարակ։
    Երրորդ քառատող — Քար, Կռունկ։
    Չորրորդ քառատող — Հարս, Աղջիկ։
  3. կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։
    Կիրակի օր, Առավոտ, գարուն, կարմիր գույն, նարնջագույն։

Հ․ Թումանյան «Հսկան» 2-րդ մաս

1․ Բնութագրեք հսկայի մորը, ձեր խոսքը հիմնավորեք տեքստից դուրս բերված հատվածներով։

Հսկայի մայրն իր պես մեծ էր, բայց շատ բարի սիրտ ուներ։ Նա որդուն ասաց, որ կապ չունի, եթե դու մեծ ես դա չի նշանակում, որ կարող ես փոքրերին նեղացնել։

Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:

Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,


2․ Ի՞նչ սովորեցրեց ձեզ բալլադը։

Բալլադը ինձ սովորեցրեց, որ եթե մեծ ես չի նշանակում փոքրին կամ թույլին կարող ես նեղացնել։ Բոլոր մարդիկ հավասար են, անկախ ամեն ինչից։


3․ Սևով նշված բայերի դեմքը, թիվը, ժամանակը գրեք։

չեմ ճանաչում – առաջին դեմք, եզակի, ներկա

գան – երրորդ դեմք, հոգնակի, ապագա

ապրե՛ք – երկրորդ դեմք, հոգնակի, ներկա

հաչում է – երրորդ դեմք, եզակի, ներկա

փըչեցին – երրորդ դեմք, հոգնակի, անցյալ

քըշում են– երրորդ դեմք, հոգնակի, ներկա

տեսավ – երրորդ դեմք, եզակի, անցյալ


4․ Բալլադից դուրս գրեք գործիական հոլովով դրված 3, բացառական հոլովով դրված 2 գոյական։

Գործիական հոլով – շըրըխկոցով, զըրընգոցով, քնով

բացառական հոլովով – գըլխից, քըթից
5․ Գրեք ստեղծագործական աշխատանք «Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի» վերնագրով։
«Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի»

Եթե ես շա՜տ ուժեղ և հարուստ լինեի

Իմ կարծիքով, եթե դու հարուստ ես, դու չպենտք է քո հարստությունը անմիտ բաների համար ծախսես։ Ուժեղ լինել չի նշանակում, որ քեզնից լավը չկա, ամեն մարդ իր ուժն ունի։ Եթե ես հարուստ լինեի, բոլոր կարիքավորներին կօգնեի և կհարգեի։ Նրանց համար կացարաններ կկառուցեի, որտեղ նրանք կկարողանային գիշերել և սնվել։ Կօգնեի հիվանդ երեխաներին ստանալ բուժում։

Իսկ հարուստ լինելու համար դու պետք է շատ լավ սովորես, լավ գիտելիք ստանաս։