Համո Սահյան․ Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտնել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:
Առաջադրանքներ
Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
Հիշել-մոռանալ

ընկեր-բարեկամ

բերել-տանել

մտնել-ելնել
մանուկ-մեծահասակ
ուշ գիշեր-լուսաբաց
Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
Որովհետև մանուկները նրան սիրում են։
Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
Կար չկար մի եղևնի կար։ Նրա անունը Կանանչուկ էր։ Նա ապրում էր անտառում փոքր գյուղի մոտ։ Նա տեսնում էր ոնց են գյուղի երեխաները ձմռանը նշում Նոր տարին։ Նա զգում էր, որ գյուղում նոր տարին շատ ուրախ էր անցնում և շատ էր ուզում հաջորդ Նոր տարուն գյուղի տոնածառը լինել։ Այդպես անցան օրեր և նորից հասավ ձմեռ։ Մի օր գյուղից փայտահայտներ եկան, որպեզի նոր տարվա համար եղեվնի կտրեն և նրանք հանդիպեցին Կանանչուկին։ Կանանչուկը, որ տեսավ փայտահայտներին միանգամից հասկացավ, որ փայտահայտները ուզում են նրան կտրեն որպեզի գյուղի մեջտեղում նրան զարթարեն նոր տարին նշելու համար։ Գյուղում Կանանչուկին զարթարեցին և ամբողջ գյուղը կես գիշերին հավաքվել եր Կանանչուկի մոտ գյուղի երեխաներ շատ ուրախացան նշել նոր տարին նաև Կանանչուկը ուրախացավ, որովհետև նրա կողքը երեխաները խաղում էին, եգում էին երգեր և պարում։ Այդպես Կանանչուկի երազանքը կատարվեց և ամբողչ գյուղը հպարտ էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով