Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Ճամփորդության էինք գնացել Ծաղկեվանք: Սարի ստորոտին կանգնեց ավտոբուսը և մենք սկսեցինք քայլել: Ճանապարհին քաղեցինք ալոճ: Հենց հոգնում էին, ես ու Դավիթը նստում էինք քարին, որ հանգստանանք: Հանգստանալուց հետո շարունակում էինք ճանապարհը ու հասանք տեղ: Մի քիչ հանգստանալուց և նախաճաշելուց հետո բարձրացանք վանք:

Սարն իջնելն ավելի հեշտ էր: Զրուցելով ու երգելով արագ-արագ իջանք:

լեգենդ

Կար մի աղջիկ, նրա անունը Ծաղիկ էր։ Իշխանը ստիպելով ուզում էր ամուսնանալ նրա հետ։ Աղջիկը թաքնվում է մի քարանձավում։ Հովիվը տեսնում է նրան։ Աղջիկը խնդրում է, որ հովիվը չասի իր տեղը։ Բարկացած իշխանը գալիս է, և հովիվը վախից Ծաղիկի տեղը ասում է։ Ծաղիկը, երբ իմացավ, որ հովիվը գիտի իր տեղը, իրեն ցած է քցում սարից։ Իսկ հովիվն ու նրա գառերը դառնում են քար։ Քարանձավից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են։