Պատմության ներածություն
Ինչպե՞ս է առաջացել մարդը։
![](https://samvelbabajanyan.edublogs.org/files/2023/12/image-38.jpg)
Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը: Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: Գիտնականները ենթադրում են, որ մարդկության նախահայրենիքը եղել էԱֆրիկայի հյուսիսարևելյան մասը, որտեղից մարդիկ տարածվել են ամբողջ Եվրոպայում: Ենթադրվում է, որ մեր հնագույն նախնիները եղել են փոքրիկ ծառաբնակ գազանիկներ:
Մ.Թ.Ա. 6-րդ դարում հույն փիլիսոփա Անաքսիմանդրոսը գրել է , որ << Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք աստիճանաբար վերածվել են մարդու >>: Արիստոտելը նշել է որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերում ի հայտ եկան նոր փաստեր , որոնք հերքեցին մարդու ծագման մասին աստվածաբանական վարկածները: Նույնիսկ մարդու աստվածային ծագման կողմնակից Լինեյը 1735թ. իր Բնության համակարգը աշխատության մեջ կիսակապիկների ու կապիկների հետ միասին մարդուն դասում է կաթնասունների դասին :Լամարկը 1809թ. գտնում է որ մարդը ծագել է ծառաբնակ կապիկներից, որոնք ծառերի վրա մագլցող կենսակերպից անցել են գետնի վրա քայլող կենսակերպի:1871թ. Դարվինը, Հեքսլին համոզիչ կերպով ապացուցում են որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմնավորված էակ: Հեկելը փորձել է կազմել մարդու ծագման տոհմածառը:
Գիտության ժամանակակից նվաճումները հաստատում են մարդու կենդանիներին նմանության շատ գծեր: Մարդն ունի քորդավոր կենդանիներին բնորոշ բոլոր գծերը: Բոլոր կաթնասունների նման մարդն ունի քառախորշ սիրտ,արյան շրջանառության մեծ և փոքր շրջան, երեք տեսակի ատամներ, երեխային կերակրում է կաթով և այլ նմանություններ: Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն ավելի մոտ են կանգնած շիմպանզեները: Նրանց հետ մարդն ունի ընդհանուր շատ գծեր` ձեռքերը բռնող տիպի են, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա,զարգացած է գլխուղեղը ,ունեն լավ հիշողություն,ներարգանդային զարգացման տևողությունը 9 ամիս է, վարակվում են այնպիսի հիվանդություններով, որոնք բացառապես հատուկ են մարդուն` ծաղիկ,գրիպ,տիֆ և այլն: Չնայած բերված նմանություններին մարդու և կենդանիների մեջ կան էական խոր տարբերություններ:
Առաջին մարդկանց մեկ օրը։
![](https://samvelbabajanyan.edublogs.org/files/2023/12/image-38.png)
Նախնադարյան մարդկանց կյանքը դաժան էր ու դժվար։ Նրանք գործադրում էին իրենց ողջ ուժը միայն գոյատևելու և սերունդ մեծացնելու համար։ Առաջին մարդիկ որսորդներ, հավաքողներ և ձկնորսներ էին: Գործիքները պարզունակ էին, կացարանները՝ աղքատ ու ցուրտ։ Ամեն օր տղամարդիկ գնում էին ուտելիք հայթայթելու, կանայք օջախի կրակն էին պահում ու կերակուր պատրաստում։ Կանանց պարտականությունները ներառում էին նաև կաշվի մշակումը, վառելափայտ հավաքելը և հագուստի ու կոշիկի պատրաստումը։ Տանը մնացած տղամարդիկ որսի համար գործիքներ էին պատրաստում և կացարանը պաշտպանում վայրի կենդանիներից ու թշնամիներից։