Daily Archives: 15 Դեկտեմբերի, 2023

Հայրենագիտության առաջին կիսամյակի հաշվետվություն

Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։ 
Հայրենագիտության բաժնի հղումը
Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։
12
Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության այս տարվա  ծրագիրը։
Այո
Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղումը։
Պատմության ներածություն
Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան
Ճամփորդություն դեպի պատմության թանգարան
Հայրենագիտության նախագիծ․ հայտնի հայեև
Երևանի իմ սիրելի անկյունը
Ամենասիրելի թեման, նախագիծը, որն այս առարկայի ընթացքում հավանեցիր։
Իմ ամենասիրելի թեման հայտնի հայեր։
Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես։
Ճամփորդություն դեպի Էրեբունու թանգարան և ճամփորդություն դեպի պատմության թանգարան



Հարթագյուղ

Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Հետո մտել է Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Հետո՝ Լենինականի գավառի։ Գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսսաորիչ եկեղեցին (19 – րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։  Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։

Լոռու մարզ

 Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր  հյուսիսում։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Սեփանավանը, Սպիտակը։ Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գաորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։



Հայաստանի հանրապետություն

Հայաստանի չորս սահմանակից պետությունները  իրենց մայրաքաղաքներով

Վրաստան – Թբիլսի, Ադրբեջան – Բաքու , Իրան – Թեհրան, Թուրքիա – Անկարա

Գրել ՀՀ մարզերը և իրենց մարզկենտրոնները։

Արագածոտն – Աշտարակ, Արարատ – Արտաշատ, Արմավիր – Արմավիր, Գեղարքունիք – Գավառ, Կոտայք – Հրազդան, Լոռի – Վանաձոր, Շիրակ – Գյումրի, Սյունիք – Կապան, Տավուշ – Իջեվան, Վայոց ձոր – Եղեգնաձոր



Հայրենագիտության ֆլեշմոբ



Պատմության ներածություն

Ինչպե՞ս է առաջացել մարդը։

Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը: Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: Գիտնականները ենթադրում են, որ մարդկության նախահայրենիքը եղել էԱֆրիկայի հյուսիսարևելյան մասը, որտեղից մարդիկ տարածվել են ամբողջ Եվրոպայում: Ենթադրվում է, որ մեր հնագույն նախնիները եղել են փոքրիկ ծառաբնակ գազանիկներ:

Մ.Թ.Ա. 6-րդ դարում հույն փիլիսոփա Անաքսիմանդրոսը գրել է , որ << Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք աստիճանաբար վերածվել են մարդու >>: Արիստոտելը նշել է որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերում ի հայտ եկան նոր փաստեր , որոնք հերքեցին մարդու ծագման մասին աստվածաբանական վարկածները: Նույնիսկ մարդու աստվածային ծագման կողմնակից Լինեյը 1735թ. իր Բնության համակարգը աշխատության մեջ կիսակապիկների ու կապիկների հետ միասին մարդուն դասում է կաթնասունների դասին :Լամարկը 1809թ. գտնում է որ մարդը ծագել է ծառաբնակ կապիկներից, որոնք ծառերի վրա մագլցող կենսակերպից անցել են գետնի վրա քայլող կենսակերպի:1871թ. Դարվինը, Հեքսլին համոզիչ կերպով ապացուցում են որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմնավորված էակ: Հեկելը փորձել է կազմել մարդու ծագման տոհմածառը:

Գիտության ժամանակակից նվաճումները հաստատում են մարդու կենդանիներին նմանության շատ գծեր: Մարդն ունի քորդավոր կենդանիներին բնորոշ բոլոր գծերը: Բոլոր կաթնասունների նման մարդն ունի քառախորշ սիրտ,արյան շրջանառության մեծ և փոքր շրջան, երեք տեսակի ատամներ, երեխային կերակրում է կաթով և այլ նմանություններ: Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն ավելի մոտ են կանգնած շիմպանզեները: Նրանց հետ մարդն ունի ընդհանուր շատ գծեր` ձեռքերը բռնող տիպի են, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա,զարգացած է գլխուղեղը ,ունեն լավ հիշողություն,ներարգանդային զարգացման տևողությունը 9 ամիս է, վարակվում են այնպիսի հիվանդություններով, որոնք բացառապես հատուկ են մարդուն` ծաղիկ,գրիպ,տիֆ և այլն: Չնայած բերված նմանություններին մարդու և կենդանիների մեջ կան էական խոր տարբերություններ:

Առաջին մարդկանց մեկ օրը։

Նախնադարյան մարդկանց կյանքը դաժան էր ու դժվար։ Նրանք գործադրում էին իրենց ողջ ուժը միայն գոյատևելու և սերունդ մեծացնելու համար։ Առաջին մարդիկ որսորդներ, հավաքողներ և ձկնորսներ էին: Գործիքները պարզունակ էին, կացարանները՝ աղքատ ու ցուրտ։ Ամեն օր տղամարդիկ գնում էին ուտելիք հայթայթելու, կանայք օջախի կրակն էին պահում ու կերակուր պատրաստում։ Կանանց պարտականությունները ներառում էին նաև կաշվի մշակումը, վառելափայտ հավաքելը և հագուստի ու կոշիկի պատրաստումը։ Տանը մնացած տղամարդիկ որսի համար գործիքներ էին պատրաստում և կացարանը պաշտպանում վայրի կենդանիներից ու թշնամիներից։

https://youtube.com/watch?v=GJrWrmYcCg8%3Ffeature%3Doembed
https://youtube.com/watch?v=p6bt26mSOac%3Fstart%3D1%26feature%3Doembed


Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Ք․ ա․ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքում գտնվող երեք նշանավոր՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից հայտնաբերված գտածոների հիման վրա։ Էրեբունի թանգարանի շենքը կառուցվել է ուրարտական պալատական կառույցների նմանությամբ։

Էրեբունի վարչական շրջան

Էրեբունին Հայաստանի մայրաքաղաք Երևանի տասներկու վարչական շրջաններից մեկն է։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։ Սահմանակից է Երևանի՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Էրեբունի վարչական շրջանն ունի ավելի քան 120.000 բնակիչ։ Էրեբունի վարչական շրջանում են գտնվում Երևանի այնպիսի հայտնի թաղամասեր, ինչպիսին են Սարի Թաղը և Նոր Արեշը։ Էրեբունի վարչական շրջանի կենտրոն է համարվում Սասունցի Դավթի հրապարակը, որտեղ կանգնած է Սասունցի Դավթի հայտնի արձանը։