Monthly Archives: Ապրիլի 2023
Ամենալավ մարդը
- Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
Ինձ դուր եկավ պատմությունը, որովհետև այն բարի էր։ - Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
Նա ամենավատ բաներում էր ամենավերջինը, իսկ լավում ամենաառաջինն էր։
- Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
Նա օգնելիս ամենաառաջինն էր ,նա լավ բառեր ասելիս ամենաառջինն էր , մարդկանց զիջելովիս ամենաառաջինն էր ։
- Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
Նա որոշել էր լիներ ամենաառջինը, որովհետև նա ամենալավնն էր։ - Մտածիր կամ հորինիր 7 անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
Սիրուն անունով մարդը պետք է լինի սիրուն։
Նազելի անունով մարդը պետք է լինի նազելի։
Արև անունով մարդը պետք է լինի տաք։
Ազնիվ անունով մարդը պետք է լինի ազնիվ։
Մաքրուհի անունով մարդը պետք է լինի մաքուր։
Գոհար անունով մարդը պետք է լինի հարուստ։
Ազատ անունով մարդը պենք է լինի ազատ։ - Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
- Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
- Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
Ամեն մեկը իրար սուտ կիմանային, քանի որ ստի ոտը կարճ է։
- Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
Հիմարները կմասնակցեին այդ մրցույթին։
- Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
Շունը թանկ շորերով ման կգա, իսկ մարդիկ շանն նման։
- Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
Նրանք ամեն մի շարժումից կլացեն։
- Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
Ոչ ոք չէր կարողանա սուտ ասել։
- Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
Բոլորը հանգիստ կլինեին, ու կլիներ Մայքլ Ջեկսոնի երգի նման՝ աշխարը ավելի լավ տեղ կլիներ ապրելո համար։
Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
Ես երկու վարկյանում կխեղդվեի։
Լեզվական աշխատանք։ Ածական
1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ, թարմեցնող։
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:
Հնություն – Հին
մեծություն – մեծ
լավություն – լավ
երջանկություն – երջանիկ
հնչեղություն – հնչեղ
ագահություն – ագահ
ստորություն – ստոր
հաջողություն – հաջող
լայնություն – լայն
երկարություն – երկար
-ություն վերջածանցը հեռացնելով, ստացա ածականներ։
Ջաննի Ռոդարի «Սխալ արձագանք»
Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:
- Փորձիր հեքիաթը կարդալ երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
- Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
Արձագանքը հրաշալի բան է: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի մեկ անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեցհիմար արձագանքը:
Փաստորեն թվաբանությունից լավ հասկանում է: Ես որոշեցի նրան ավելի բարդ հարցեր տալ, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
-Ո՞ր ն է մեծ ՝ լիճը, թե՞ օվկիանոսը:
— Օվկիանո՜սը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ,հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է ավելի ուժեղ Բելը, թե՞ Հայկը:
— Հա՜յկը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ ուրախացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի շատ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Այո ՜ , արձագանքը հրաշալի բան է:
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
հրաշալի – գարշելի
հասարակ – արտասովոր
պատասխան – հարց
հիմար – խելացի
մեծ – փոքր
հանգիստ – անհանգիստ
բղավել – լռել
վերջին – առաջին
քիչ – շատ
- Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։
- Ո՞վ է ուժեղ վագրը, թե՞ եղնիկը։
- Ո՞վ է ավելի մեծ փիղը, թե՞ մուկը
- Ինչքա՞ն կլինի երեք անգամ մեկ։
- Մա՞րդն է ավելի խելացի, թե՞ կապիկը։
- Հայաստա՞նն է ավելի հին, թե՞ Ռուսաստանը։
- Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
- Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
Արձագանքը ապրում է բոլոր շենքերում , ձորերում և սարերում։ Նա սիրում է, երբ ինչ-որ մեկը խոսում է ու նա միանգամից արձագանքում է։ Նա սնվում է օդով։
Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»
Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»
- Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն․․․․․
քաղաք – շաքարե քաղաք
հրապարակ – քաղցր հրապարակ
մարդ – շոկոլադե մարդ
դղյակ – խնձորե դղյակ
պաղպաղակ – վաֆլիով պաղպաղակ
ծայր – շոկոլադե ծայր
երեխա – անուշահամ երեխա
տանիք – քաղցրահամ տանիք
կաթ – ելակով կաթ
ծխնելույզ – քաղցր ծխնելույզ
ծուխ – բանանե ծուխ
ոտք – կառամելով ոտք
սեղան – կաթնային սեղան
ափսե – անուշահամ ափսե
տղա – մարմիլադե տղա
- Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
Բոլոնիա քաղաքը գտնվում է Իտալիայի հյուսիսում։ Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկն է։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ է, քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։ Գտնվում է Պո գետի ավազանում։
Քաղաքը հայտնի է իր աշտարակներով և պատկերասրահներով։ Պաստայի սիրահարները հաստատ լսած կլինենՊաստա Բոլոնեզ ուտեստի մասին։ Անվանումից հենց կարելի է կռահել, որ այն Բոլոնիայի այցեքարտերից մեկն է։
- Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
Երևակայական ու իրական քաղաքները հիմնականում ունենում են նույն կառույցները՝ շենքերը, պուրակներ, փողոցներ, աշտարակներ, կամուրջներ։ Ուղղակի իրական քաղաքները կառուցված են լինում աղյուսից, փայտից, քարից, իսկ երևակայական քաղաքները ինչ-որ համեղ բաներից, ինչ շատ են սիրում երեխաները։
- Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել
Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Եթե դպրոցը լիներ պաղպաղակից, սովորողները չէին ցանկանա դասից տուն գնալ, ամբողջ օրը պաղպաղակ կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։
Երեխաները կշտապեին դուրս ու ինչքան կկարողանային պաղպաղակ կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։
Պաղպաղակները կհալվեին, ու գետերի փոխարեն պաղպաղակի գետեր կհոսեին։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։
Եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ, երեխաները այն կուտեին ձմռանը, որ չհիվանդանան։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։
Եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, ոչ մի անգամ չէին լսի երեխաներից « ես այդ ճաշը չեմ սիրում» արտահայտությունը։
- Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։
Շոկոլադե հիվանդանոցը
Մի հիվանդանոց կար կախարդական քաղաքում։ Հիվանդանոցում ամեն ինչ շոկոլադից էր՝ պատերը, առաստաղը, նույնիսկ սեղաններն ու մահճակալները։ Այդ քաղաքում մի ծերուկ էր ապրում, որը չէր սիրում շոկոլադ։ Բարի էր ծերուկը, շատ էր սիրում օգնել բոլորին։ Օրերից մի օր հիվանդացավ այդ ծերուկը։ Ստիպված գնաց հիվանդանոց։ Բժիշկները նրան տարբեր դեղեր էին տալիս, բայց ոչինչ չէր օգնում։ Մահճակալը, որին պառկած էր ծերուկը, ամբողջովին շոկոլադից էր։ Շատ քաղցած էր ծերուկը, բայց իր մոտ եղած սնունդը վերջացել էր, իսկ նոր ուտելիք դեռ չէին բերել։ Ծերուկը փորձեց բարձրանալ մահճակալից, որ ջուր խմի։ Հենց այդ պահին մահճակալի բռնակը պոկվեց ու մնաց նրա ձեռքում։ Նա արագ շոկոլադը տարավ բերանը, որ չտեսնեն, որ ինքն է պոկել բռնակը։ Շոկոլադը հալվեց նրա բերանում ու մի քանի րոպե անց նրա ցավերը մեղմացան։ Նա հասկացավ, որ շոկոլադը բուժեց իր ցավերը։
Գոյականի հոլովում
- Առանձնացրեքգոյականներիվերջավորություններըևգոյականներըգրեքուղիղձևով: Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:
մեքենայով = մեքենա + յով
ավազից = ավազ + ից
անտառում = անտառ + ում
քաղաքից = քաղաք + ից
տառերին = տառեր + ին
սեղանի = սեղան + ի
լուսամուտից = լուսամուտ + ից
մարդկանցով = մարդիկ + անց + ով
երեխաների = երեխաներ + ի
գրչատուփին = գրչատուփ + ին
մատներով = մատներ + ով
ստեղնաշարին = ստեղնաշար + ին
- Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
Վերջավորություն | Ածանց |
գրքից | գրքային |
մեքենայով | անգլուխ |
քաղաքից | մսոտ |
մսից | քաղաքային |
բախտից | յուղոտ |
գլխով | անբախտ |
մարմնին | գլխավոր |
անմարմին | |
- Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:
լավանալ – լավություն
մեծանալ – մեծություն
թանկանալ – թանկություն
չորանալ – չորություն
բարձրանալ – բարձրություն
տաքանալ – տաքություն
գեղեցկանալ – գեղեցկություն
վատանալ – վատություն
- Որոշեք, թեորհոլովովենդրվածհետևյալգոյականներըևմեկականօրինակդուքավելացրեք:
Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:
Փողից, անձրևից – բացառական հոլով
Ձեռքով, ոտքով – գործիական հոլով
Փշին, խոտին – տրական հոլով
Սրտում, տուփում – ներգոյական հոլով
Աչքի, մայրիկի – սեռական հոլով
Հոլովել
Աչք , սար, տղա, հայր
Ուղղական ով, ինչ- աչք, սար, տղա, հայր
Սեռական ում, ինչի- աչքի, սարի տղայի, հոր
Տրական ում, ինչին- աչքին, սարին, տղային, հորը
Հայցական ում, ինչը- աչքը, սարը, տղային, հորը
Բացառական ումից, ինչից- աչքից, սարից, տղայից, հորից
Գործիական ումով, ինչով- աչքով, սարով տղայով, հորով
Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-աչքում, սարում, տղայի մեջ, հոր մեջ
Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դերձակ
կարճ
թախտ
մարդ
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Դերձակը մարդկանց շորերն է կարում։
3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։
երկար-ինչպիսի երկիր-ինչ դերձակը-ով ճիպոտը-ինչը
6.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
7․Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացա՜վ, որ թագավորը հիմար է:
8.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղիկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդ բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ գնա:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
9.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Որպեսզի դերձակը վերմակ կարի։
10.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Մի դերձակ մոտենու է ու ասում, որ ես կկարեմ։
11.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակին ոտքը մեկնի։
12.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
13.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Նրա հետ այդպես վարվեյն։
14.Ի՞նչպես ինքդ կվերնագրեիր տեքստը:
Չար թագավորը ու խիզախ դերձակը։
Իմ գիրքը
Ես կարդացել եմ Մեսսի գիրքը 110-117:
Մեսսին խաղում էր նրա հավաքականում։ Նրան դուրս բերեցին դաշտ 64-երորդ րոպեին, և Մեսսին անմիջապես դուրս եկավ դաշտից։ Մեսսին արմունկով հարվածեց հակառակորդ թիմի խաղացողի բերանին, և կարմիր քարտ ստացավ։ Նրա բարսաի թմում գործերը լավ էին գնում։ Վերջին խաղում Լեօն հեթրիկ բերեց նրա թմին և նրանք հաղդեցին 3-0:
Пашка /17-21 апреля/
Напиши текст. Поставь слова в нужную форму.
У меня жила черепаха. Звали её Пашкой. Пашка была очень любопытной и выносливой. Однажды с (она) произошло одно неприятное приключение. Мы выпустили (она) на балкон. Все занялись своими делами, а о Пашке забыли. Через некоторое время я посмотрел на улицу и увидел, что Пашка ползёт по газону. Я к (она) подбежал. Она ползла по траве,
панцирь её треснул. Скоро панцирь сросся. Мы очень любим Пашку!
Прочитай текст. Выпиши все местоимения.
Мы с Мишкой так заигрались в хоккей, что совсем забыли про школу, и когда спросили, который час, то узнали, что уже ровно два. Мы же в школу свою опоздали! Я подхватил свой портфель, и мы полетели, как молнии. Но очень скоро устали и пошли шагом. Надо было придумать уважительную причину. Сначала мы хотели сказать, что у нас заболели зубы и мы ходили их вырывать. Но Мишка сказал, что так не бывает, чтобы у обоих сразу заболели.
Какой? какая? какое? какие? чей?
Например: какой? новый, маленький
какая? новая, маленькая
какое? новое, маленькое
какие? новые, маленькие
чей? львиный
Поставь вопросы к словам. Например: хороший день (какой?)
Хороший день (какой?), добрый мальчик(какой?), весёлый человек(какой?), мамин костюм(какой?), папина книга(какой?), осенний день(какой?), деревянный дом(какой?), школьное здание(какой?).
Отгадай загадку. Напиши отгадку. Проверь написание пропущенных букв.
Игривый, шаловливый,
болтливый, говорливый,
в голубенькой рубашк..
бежит по дну овражка.
(Ручей)Реклама