Լինում են չեն լինում երեք ընկերներ են լինում։ Մեկը խելացի, մյուսը անխելք, իսկ երրորդն էլ՝ ձախորդ։ Խելացին միշտ մտածված քայլեր է գործում։ Անխելքը միշտ կրկնում է խելացիից, որովհետև սեփական միտք չունի։ Իսկ ձախորդը միշտ վնասվում է, երբ ուզում է որևիցե մեկին օգնել։ Նրանք երեք ընկերներով շատ ճամփորդասեր են։
Մի օր այս երեք ընկերները ճամփորդեցին Ռոբին Հուդի անտառ, որտեղ հենց այդ պահին գտնվում էին Ռոբին Հուդը և նրա ընկերները։ Էս անխելքը ասում է․
-Սրանք ովքե՞ր են։
Խելացին ասում է․
-Ես կարդացել եմ նրանց մասին, սա Ռոբին Հուդն է իր ընկերների հետ, իսկ սա էլ հենց նրանց անտառն է։
Անխելքը ասում է։
-Ճիշտ է, ես գիտեի ընդամենը ձեզ էի ստուգում։
Իսկ ձախորդը այդ պահին կացինով խփում է մի հաստաբուն ծառի։ Մեկ էլ դըրխկ այդ ծառն ընկնում է ձախորդի գլխին, և ձախորդը մահանում է։ Էս խելացին սկսում է լացել։ Էս անխելքն էլ է լացում։ Խելացին առաջ տալիս գլուխը, որ տեսնի Ռոբին Հուդը դեռ էնտեղ է, թե ոչ։ Անխելքն էլ նույնությամբ կրկնում է խելացիի հետևից։ Դու մի ասա դիմացը թիրախն էր։ Ու հենց այդ պահին էլ Ռոբին Հուդը պատրաստվում էր նետը կրակել թիրախին։ Խելացին հասկանում է և արագ հետ է քաշվում, իսկ անխելքը չի հասցնում հետ քաշվել, և նետը դիպչում է անխելքի գլխին։ Խելացին ողբում է ընկերների կորուստը, բայց այլևս հասկանում է, որ փորձանքներից հեռու մնալու համար պետք է խելացի ընկերներ գտնի։ Եվ իզուր չէ ասված <<Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու>>։
1 .Գրեք ամենածիծաղելի մասը ձեր համար։
2 . Դուրս գրեք 5 գոյական։
3 .Դուրս գրեք 5 ածական։
4 .Դուք համաձա՞յն եք պատմվացծի վերջում գրված ասացվածքի հետ։
5 .Ի՞նչ հասկացավ խելացին։
6 .Ինչո՞ւ ձախորդն ու անխելքը փորձանքի մեջ ընկան։
7 .Ինչպե՞ս կանվանեիք հերոսներին։
Թողնել պատասխան