Մեր այցը մատենադարան (2022)

Նոյեմբերի 23-ին մենք դասարանով գնացինք մատենադարան։ Այնտեղ մենք տեսանք Մշո ճառնտիրը։ Այն հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է։ Այն կշռում է մոտավորապես 32-28 կգ։ Մշո ճառնտիրը այլ կերպ անվանում են <<Տօնական>>։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է ինչ որ կենդանու մշակված մաշկից։ Մշո ճառնտիրը բաժանված է 2 մասի։ Այն ստեղծվել է ՝1200-1203թ․թ․։ Մատենադարանում մենք տեսանք նաև Բժշկարան գիրքը։ Ձեռագիրը կազմված է 139 թերթից։ Կազմը՝ կաշվեպատ է։ Այն գրվել է 1567թ․-ին Աստվածատուր սարկավագ գրչի կողմից։ Մենք այնտեղ ծանոթացանք <<որդան կարմիր>> միջատի հետ։ Այն տարածված է Արարատյան դաշտում։ Նաև ծանոթացանք շատ-շատ այլ բույսերի հետ, որոնք առաջացնում են գույներ։ Մենք այնտեղ տեսանք Աստվածաշունչը։ Տեսան նաև սեպագիր արձանագրություններ։ Մենք նաև տեսանգ այնտեղ գիրք, որի կազմը պատրաստված է արծաթից։ Մատենադարանի ձախ կողմում կար վիշապաքար, որը ուղահայաց է։
Այսպիսով ավարտվեց մեր այցը մատենադարանում, ես շատ տպավորված եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով