Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Դիտել ՝ տեսանյութը։

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Զարգացման բոլոր փուլերում բնորոշվում է կարմիր գույնով, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Բնութագրվում է վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով։ Չափահաս էգը անթև, օվալաձև, դանդաղ շարժվող միջատ է։ Մարմնի երկարությունը՝ 2-12 մմ, լայնությունը՝ 1-6 մմ, քաշը՝ 2-100 մգ (միջինը՝ 27 մգ)։ Մարմինը սեգմենտավորված է, ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ են, փոքր, ուռուցիկ։ Արուները արտաքնապես խիստ տարբերվում են էգերից։ Նրանց մարմնի երկարությունը 2-4,5 մմ է, լայնությունը՝ 0,4-1,3 մմ, քաշը՝ 0,6-3,4 մգ։ Մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքավանդակի և որովայնի։ Կրծքավանդակից սկսում են զույգ թափանցիկ թևերը՝ մուգ կարմիր եզրերով։ Աչքերը բարդ են, մեծ։ Ոտքերը երկար են, հարմարեցված են համեմատաբար արագ շարժման համար։ Մարմինը մուգ կարմիր գույնի է և վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2-3,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր[2]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով