Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Դիտել ՝ տեսանյութը։

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Զարգացման բոլոր փուլերում բնորոշվում է կարմիր գույնով, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Բնութագրվում է վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով։ Չափահաս էգը անթև, օվալաձև, դանդաղ շարժվող միջատ է։ Մարմնի երկարությունը՝ 2-12 մմ, լայնությունը՝ 1-6 մմ, քաշը՝ 2-100 մգ (միջինը՝ 27 մգ)։ Մարմինը սեգմենտավորված է, ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ են, փոքր, ուռուցիկ։ Արուները արտաքնապես խիստ տարբերվում են էգերից։ Նրանց մարմնի երկարությունը 2-4,5 մմ է, լայնությունը՝ 0,4-1,3 մմ, քաշը՝ 0,6-3,4 մգ։ Մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքավանդակի և որովայնի։ Կրծքավանդակից սկսում են զույգ թափանցիկ թևերը՝ մուգ կարմիր եզրերով։ Աչքերը բարդ են, մեծ։ Ոտքերը երկար են, հարմարեցված են համեմատաբար արագ շարժման համար։ Մարմինը մուգ կարմիր գույնի է և վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2-3,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր[2]։

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Continue reading

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։

Հավը խոսեց երեք բերան-երեք անգամ գոռաց

Խավարն անցավ գիշերային-ամբողջ երկիրը լցվեց լույսով

Աշխարն լցվեց լույս ու բարի-Աշխարհը լցվեց լույսով ու բարիքով

Ժիր մշակի երգը հանդում-Գյուղացիները երքով հնձում են

  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։