ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։ հողմ-քամի հալածական-տանջել
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։ վաղուց-հիմա բարձր-ցածր չար-բարի բաժնել-միացնել լայն-նեղ
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։ Ինձ դուր է գալի սպիտակ ամպը, որովհետև երկինքը գեղեցկանում է։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։ Սև ամպերը միշտ մուք էն և բերում են անձրև։ Ինձ կյանքում դուր չեր գալիս սև ամպերը։

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ: Որ իմանալ որոշ բաներ

2. Ւ՞նչ է դարը: 1դարը 100 տարին է

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը: Դարերով կամ 1000 տարիներով

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել: 21

Autumn is my favourite season

Autumn is my favourite season. Autumn fills me with inspiration. I like to walk around the park and watch the surrounding nature. The leaves change their colors. First they are green, then orange-yellow and at the end bright yellow.

Answer the questions/Պատասխանել հարցերին

  1. In what month does fall begin?
    a. August
    b. September
    c. December
  2. What do many leaves do in the fall?
    a. They turn orange and yellow.
    b. They turn blue and pink.
    c. They turn purple and blue.
  3. Which fruit grows the largest?
    a. an apple
    b. a honeydew melon
    c. a pumpkin
  4. What is a good thing to put in a garden to keep birds away?
    a. a computer
    b. a scarecrow
    c. a bicycle
  5. In many places, what happens in the fall?
    a. It gets darker earlier.
    b. It gets darker later.
    c. It gets dark at the same time.

Vocabulary/Բառապաշար

Autumn, Fall- աշուն

inspiration-ոգեշնչում

walk around-զբոսնել

then-հետո

at the end-վերջում

month-ամիս

season-տարվա եղանակ

turn yellow-դեղնել

honeydew melon-քաղցրահամ սեխ

scarecrow-խրտվիլակ

It gets darker earlier.-Մթնում է ավելիվաղ

later-ավելի ուշ

at the same time-միաժամանակ, միևնույն ժամանակ

Արձակուրդ

Սիրելի սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա կազմել մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։ Կկատարեք նաև գործնական աշխատանքներ, որի միջոցով կամրապնդեք  և առօրյա կյանքում կկիրառեք ձեր մաթեմատիկական գիտելիքները։

Դրա համար առաջարկում եմ

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  Հոկտեմբերի 24-նոյեմեբրի 2

Մասնակիցներ՝  4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
  • Մտածողության զարգացում
  • Ուսումնական խաղերի փաթեթի և ինքնաստուգման թեստերի փաթեթի կազմում
  • Մեծացնել սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  •  Մաթեմատիկական գիտելիքները  առօրյա  կյանքում կիրառելու  կարողության ձևավորում։

Նախագծի կազմակերպումը՝

Սովորողներին  կառաջադրվեն՝

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII

IV+III=V

VIII-III=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII+II=XVI

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

5.Սովորողները կուսումնասիրեն quizizz.com-ով խաղ-վիկտորինա պատրաստելու տեսաֆիլմը և կփորձեն իրենց կազմած խնդիրներից պատրաստել մաթեմատիկական խաղ-վիկտորինա։https://www.youtube.com/embed/EnKM5u5nBjU?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent&listType=playlist&list=PLLh7qmQFIgPdLJQ18W5l5yFFaAIfX_pq1

Սիրելի սովորողներ, մաթեմատիկական խաղեր կարող եք պատրաստել նաև այլ հարթակներով և ծրագրերով։

Սիրելի սովորողներ, խաղերի փոխարեն կարող ենք պատրաստել ինքնաստուգման թեստեր։ Դրա համար կարող եք դիտել և սովորել, թե ինչպես google forms-ով կազմել ինքնաստուգման թեստերի, ֆլեշմոբների կազմում։

Գործնական աշխատանք 1․

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը, ինչպես նաև, թե ով է ամենաթեթևը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Ընտանիքի անդամների զանգվածները դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի զանգվածների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Գործնական աշխատանք 2․

Չափերիզի միջոցով սովորողը պարզում է իր և ընտանիքի անդամների հասակները(բոյը)։ Արտահայտում մետրով և սանտիմետրերով, ինչպես նաև ամբողջությամբ սանտիմետրերով։ Ընտանիքի անդամների (բոյը)դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի հասակների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Արդյունքները

  • Սովորողների  ձեռք բերած գիտելիքների  ամրապնդում
  • Մտածողության զարգացում
  •  Մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթի կազմում ու տեղադրում բլոգում
  • Սովորողները գործնական աշխատանքների արդյունքները ֆոտոշարի կամ տեսաֆիլմի հետ միասին կտեղադրեն իրենց բլոգներում

Արձակուրդ

Ես կարդացել եմ արձակուրդի ընդացքում Ժողովրդական հեքիաթներ, որոնք են Հազարան բլբուլը, Արջի հեքիաթը, Խորամանկ աղվեսը, Քավոր աղվեսը, Բարերար գայլը, Կատուն ու առյուծը և Կրիան ու կապիկը։ Ինձ բոլոր հեքիաթները դուր եկան, բայց ամենաշատը Հազարան բլբուլը։ Հեքիաթը պատմում է երեք եղբայրների փորձությունների մասին, և թե ինչպես է եղբայրներից ամենափոքրը, որին կոչում էին խելառ, վարվում ամենքաջն ու ղելացի։ Հեքիաթը ուսուցանում է, որ պետք չե ծաղրել եղբորը այլ պետք է նեցուկ լինել ` առավել ևս փորձությունների ժամանակ։ Հեքիաթը սովորեցնում է չվախանել պայքարել վերջնական արձյունքի համար։ Նաև ուսուցանում է ժլատ չլինել․ չնայած փոքր եղբայրը ինքն է հաղդահարում դժվարությունները, բայց նա բաժին է հանում իր 2 եղբայրներին։ Եվ ի վերջո հասնում է հազարան բլբուլին։

Ծիրանի ծառը մաս 2

Առաջադրանքներ

 Հենդերսոնը և տղաները   

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալունրանք անցնում էին դատարկ բակերովմագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարինարկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեինգործի էությունը չէր փոխվումնշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկելթե՝ խակ։ Իհարկելավ կլիներոր ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
    արկածախնդրական-արկածներով լի։ հռչակավոր-մեծ ճանաչում ստացած
  • Յուլիսիսն բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ:
    Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է և կապված ծառի հետ, և ծիրանի։ 
  • Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված հատվածները:
    — Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։
    Օգին ուզում էր ասել՝ ծիրան գողանալը մեղք չէ:
  • Վերնագրի՛ր պատմության 2 հատվածները:
    Խումբը, որը պատրաստվում էր ծիրան գողանալ
    Վախեցած խումբը
  • Տեքստից գտիր 10 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում:
    երկար, եկավ, երբ, ետևը, դեռևս, որովհետև, ոչինչ, ելավ, որ, հարևան
  • Համաձա՞յն եք այս մտքի հետ, ի՞նչ կավելացնեք սրան. «Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից:
    Այո, համաձայն եմ այս մտքի հետ, բայց ես կավելացնեի, որ նաև հողից է սնունդ առնում:

Ծիրանի ծառը մաս 1

Առաջադրանքներ

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:
  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:
    Օգիի համար ծիրան գողանալը մեղք չէր, որովհետև նա մտածում էր, որ ծիրանը փոքր բան է գողանալու համար:
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:
    Լայոնել, Օգի, Յուլիսիս, Նիքի, Ալֆ, Շեկ, Հոմեր, Արենա: Անունները գրվում են մեծատառ:
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:
    Իմ կարծիքով Օգին վատ առաջնորդ էր, քանի որ նա Յուլիլիսին չթողեց, որ գար իր հետ և նա ծիրան էր գողանում:
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:
    Չգիտեմ:

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։ Նապաստակը վախկոտ է, արագավազ, բարի։ Աղվեսը չար է և խորամանկ։ Առյուծը մռնչան է, մսակեր է, չար է։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։ Այս առակի խորուրդը այն է, որ կարևորներին պետք է հարգել։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք.  Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում,ց, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Այս առակը սովորեցնում է, որ պետք է միշտ իրար ոգնենք։
  2. Բնութագրի՚ր կույրին: Կույրը շատ փնփնթան էր, դժգոհ, անշնորակալ և ագահ։
  3. Նոր վերնագիր մտածիր: Վ. Սարոյան Կույրը և նրա ոգնականները։

4․Տեքստից դուրս գրել բոլոր այն բառերը որոնց հյնչյունների և տառերի քանակնները չեն համապատասխանում։ դժգոհ, դիմանում, դիմանում, գիշեր, որքան,